Հայաստանի զինծառայողները մեղավոր ճանաչվեցին մի շարք հանցագործությունների` այդ թվում դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար:
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատախազը պահանջել էր 12 տարվա պատժաչափ, հայտնում է Ազատություն։
Հայաստանի զինծառայողները մեղավոր ճանաչվեցին մի շարք հանցագործությունների` այդ թվում դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար:
Հիշեցնենք՝ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։