Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Հանրապետության տարածքում հուլիսի 8-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-11-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։