Շատ դաշնակիցներ անհնարին են համարում նույնիսկ քննարկել դաշինքին երկրի միանալու հարցը, քանի դեռ նրա տարածքում հակամարտությունը շարունակվում է։
ՆԱՏՕ-ի երկրները դեռ համաձայնության չեն եկել, թե համագործակցության ինչպիսի ձևաչափ առաջարկեն Ուկրաինային դաշինքի՝ Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Washington Post-ը։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կենտրոնացած են Կիևի հետ երկկողմ կամ բազմակողմ փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի կամ անվտանգության հուշագրերի մշակման վրա։ Շատ դաշնակիցներ անհնարին են համարում նույնիսկ քննարկել դաշինքին երկրի միանալու հարցը, քանի դեռ նրա տարածքում հակամարտությունը շարունակվում է։
–