Խցանումները մեղմելու նպատակով Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել։ Առավոտվա և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը հայտնել է, որ այլ տեխնիկական միջոցներ էլ են փորձում ներդնել՝ «նյուջերսիները». «Դարձափոխային երթևեկությունն՝ առանց «նյուջերսիների» տեղադրման ու փոփոխության, մոտ 30%-ով ավելացնում է ՃՏՊ-ների թիվը, ուստի տեխնիկական միջոց ենք ավելացնում, որ չունենանք այդ խնդիրը»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ամենակարճ ու պրակտիկ ճանապարհը։