Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մարդ է մահացել

Radar Armenia-ի տեղեկություններով, այսօր Երևանի Զվարթնոց օդնավակայանում մարդ է մահացել։

Մանրամասների համար դիմեցինք ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին. «Հուլիսի 10-ին ժամը 01.15-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր՝ 1963թ.ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օ/կ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print