Վեց ամսում Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ

Հայաստան մեծամասամբ այցելում են Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից։

Առաջին 6 ամսվա ընթացքում արդեն մենք ունենք 1 միլիոն զբոսաշրջիկ, ամենալավ թիվը, որ մինչև հիմա ունեցել ենք:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը․

«Երբ որ համեմատում ենք 2019 թվականի հետ, որը մինչ այս եղել է ամենալավ տարին զբոսաշրջության ոլորտի համար, այս տարի մենք 30 % աճ ենք գրանցել առաջին 6 ամսվա ընթացքում:

2019 թվականը վերջացրել ենք 1,9 միլիոն զբոսաշրջիկով, և եթե այս տարի այսպես շարունակենք, հույս ունենք, որ 2 միլիոնը կգերազանցենք»,- ասել է նա:

Պողոսեանի խոսքով այս ակտիվությունը պայմանավորված է տարբեր պատճառներով` բավականին խիստ աշխատանք է տարվում, որ Հայաստանի բրենդը ներկայացվի միջազգային շուկայում ավելի ճանաչելի դառնալու համար։

Պողոսեանը նշեց Հայաստանով 3 ամենահետաքրքրված երկրները:

«Ռուսատանը միշտ եղել է մեզնով ամենահետաքրքրված երկիրը, այս տարի թվով ամենաշատ զբոսաշրջիկները Ռուսաստանից են՝ 52 %, հաջորդը Վրաստանից և Իրանից: Վերջին 10 տարվա ընթացքում այս երեք երկրներն են եղել ամենահետաքրքրվածները»,- ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print