ԿԳՄՍ նախարարի հրամանով 9 կազմակերպություն երաշխավորվել է հավաստագրման համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:
Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝
- «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
- «Էդիթ Պրինտ» ՍՊԸ
- «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
- «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ
- «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ
- «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ
- Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպություն
- «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ