«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրել էինք, որ ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին հրավիրել է փակ նիստի՝ ավտոներկրողների թեմայով: Երեկ տեղեկացանք, որ Քյարամյանը մերժել է գալ՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը պատճառաբանելով, ուստի նիստը չի կայանա: Փոխարենը ՊԵԿ նախագահն օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, և ՔՊ-ում ատամները սրած սպասում են, թե երբ է այն ԱԺ գնալու, որ մերժեն։
Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե Բադասյան-Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով և քրեական գործերով «ջրում» է ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը։ Մենք թեմային անդրադարձել ենք։ ՊԵԿ ներկայացրած օրենքի նախագծի նպատակը «թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է»:
Այսինքն՝ եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, ԱԱՀ-ն կվերադարձվի միայն ավտոդիլերներին և նրանց մասնաճյուղերին, ՔՊ-ում կարծում են, որ դրանով կխրախուսեն ոլորտում մենաշնորհներ ստեղծելուն, և ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքում»։
Մանրամասները՝ այստեղ։