Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։

Հանրապետության տարածքում հուլիսի 14-15-ը, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան` 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երեւանում հուլիսի 14-15-ը, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի և 17-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print