Սիսիանի ղեկավարն ընդունել են Իրանի հյուպատոսին

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսությանը, տուրիզմին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի հուլիսի 13-ին հյուրընկալել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Մորթեզա Աբեդին, տնտեսական փորձագետ Ալի Քերդաբասին, ինչպես նաև հյուպատոսական փորձագետ՝ Թուրաջ Խոսրավին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսությանը, տուրիզմին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այսօրինակ հանդիպումների հաճախականության վերաբերյալ:

Հաջորդ հանդիպումն ակնկալվում է սույն թվականի օգոստոսի 10-ին՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնի շրջանակներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print