«Խնդիր է դրված սահմանային գոտին անանցանելի դարձնել թշնամու համար»։
Ուկրաինացի զինվորականներն ու սահմանապահները 10 օրվա ընթացքում Բելառուսի հետ սահմանին հակատանկային ականներով ականապատել են 30 դաշտ՝ օգտագործելով 5,8 հազար ական: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը։
«Խնդիր է դրված սահմանային գոտին անանցանելի դարձնել թշնամու համար»,- նշել է հրամանատարը։
–