«Իհարկե, Ադրբեջանը փորձելու է շատ այլ բաներ օրակարգ բերել, բայց դա մենք չպետք է բերենք, մեր օրակարգ մտցնենք»։
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ փաստաթղթերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Պաշտոնական Երևանը բացառում է, նույն ձևով բացառում եմ ես։ Կարծում եմ, վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունը միանշանակ է, «Զանգեզուրի միջանք» չի լինելու։ Եվ դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է խրախուսվի»,- ասաց Ղուկասյանը։
«Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, և այսքանով պետք է լինի վերջակետ»,- նշեց նա։
Սյունիքի մարզպետը նաև ասաց, որ Բաքուն շատ բաներ է փորձելու անել․ «Իհարկե, Ադրբեջանը փորձելու է շատ այլ բաներ օրակարգ բերել, բայց դա մենք չպետք է բերենք, մեր օրակարգ մտցնենք»։
–