Հանդիպման առաջարկ չենք ստացել. ԱԳՆ խոսնակ

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում:

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ Ագն հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է որակել ՌԴ ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը նման համատեքստում։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի ընդհանուր հայտարարությանը՝ Անի Բադալյանն ասաց, որ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն չունի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print