Սյունյաց խաչքարերին նոր կյանք է տրվում

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի  շրջանակում առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի խաչքար բարձրացնել։

ՊՄՊ մարզային ծառայությունները շարունակում են նոր կյանք  տալ ընկած խաչքարերին, հայտնում են ՊՄՊ մամուլի ծառայությունից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ («Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության») Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում իրականացրել են Տեղ համայնքի Խնածախ գյուղի գերեզմանատան  տարածքում գտնվող կիսագետնաթաղ խաչքարի  ամրացման և ուղղման աշխատանքներ։

«Բացվել է գետնաթաղ հատվածը, հետագայում անձրևաջրերի կուտակում չառաջանալու նպատակով՝ դիմային հատվածից հեռացվել է հողաշերտը։ Նախաձեռնությունը առաջինը չէ, նույն տարածքում արդեն չորրորդ խաչքարն  են բարձրացրել ծառայության աշխատակիցները»,-ասված է հաղորդագրությունում:

«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի  շրջանակում առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի խաչքար բարձրացնել։



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print