Մեկնարկել են Տիգրանաշենի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Կարող է մենք այսօր միջամտություն անենք 1000 դրամի, վաղը կանխենք 1 միլիոն դրամի միջամտություն անելու անհրաժեշտություն։

Տիգրանաշենի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, նախատեսվում է այս տարի իրականացնել: Այդ մասին Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ զեկուցվեց ՀՀ վարչապետին մարզում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը ներկայացնելիս:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեխնիկա է հարկավոր, որպեսզի նորոգված ճանապարհների վիճակը ևս գնահատվի: Օրինակ՝ պետք է հասկանալ՝ Պարզ լճի հատվածում ճանապարհի վիճակը նորմա՞լ է, կամ ինչպե՞ս է այն սպասարկվում:

«Կարող է մենք այսօր միջամտություն անենք 1000 դրամի, վաղը կանխենք 1 միլիոն դրամի միջամտություն անելու անհրաժեշտություն, այսինքն՝ պետական միջոցը պետք է մաքսիմալ արդյունավետ ծախսվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հստակեցրեց, որ ինչքան այլընտրանքային ճանապարհ կա, պետք է նորոգվի, բերվի նորմալ վիճակի, որպեսզի քաղաքացին գյուղից գյուղ գնալու համար ստիպված չլինի դուրս գալ մայրուղի՝ այն լրացուցիչ ծանրաբեռնելով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print