Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն անհապաղ կվերադառնա սեւծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։
Հացահատիկի գործարքը դադարեցվել է։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ դա պայմանավորված է նրանով, որ նախաձեռնության` Ռուսաստանին վերաբերող մասը, դեռ չի իրականացվել։
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն անհապաղ կվերադառնա սեւծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտնել է, որ Մոսկվան պաշտոնապես ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի քարտուղարությանը հացահատիկի գործարքի երկարաձգման դադարեցման մասին։
–