Քաղաքացու տանը հայտնաբերել են կանեփի մեծաքանակ բույսեր 

Պարզվել է նաև, որ փորձաքննության ներկայացված դեղնականաչավուն 151 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Երևան քաղաքի 55-ամյա բնակչի բնակության վայրում, տանը հարակից հողամասում և բակում դեպքի վայրի զննություն ընթացքում հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հայտնաբերվել է նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև՝ երկփողանի հրացան:

ՔԿ հաղորդմամբ՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ։

«Հայտնաբերված ապօրինի ձեռք բերված և պահված հրացանը, ըստ փորձագիտական եզրակացության, հանդիսանում է փողերն ինքնաշեն եղանակով կարճացված ողորկափող երկփողանի հրազեն։

Պարզվել է նաև, որ փորձաքննության ներկայացված դեղնականաչավուն 151 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print