Ռանոսն ազատվեց զինվորական ծառայությունից

Ռանոսը այս տարի է միացել ազգային հավաքականին, իսկ այս ամառ հարձակվողն արդեն տեղափոխվել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»։ 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այսօր կառավարության որոշմամբ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից։ 

«Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին: Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը»,- այս մասին ասվում է կառավարության հիմնավորման մեջ։

Նշենք, որ Ռանոսը այս տարի է միացել ազգային հավաքականին և համարվում էր Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ։ Այս ամառ հարձակվողն արդեն տեղափոխվել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print