▶Ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները բնակարան կստանան

Այն սպաները, ովքեր բնակարան կստանան Երևանում, բայց ծառայությունը կլինի, օրինակ, Սյունիքում՝ կարող են բնակարանները վարձակալության տալ

Մեր դիտարկմամբ, այս տարի մենք կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմորդների բավականին մեծ թիվ, զգալի աճ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կապված է նաև նրա հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայություն անցնելու պահին կստանան բնակարան»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կարգավորումներն այնպես են, որ այդ բնակարանը կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտը այն օտարելու հնարավորություն չեն ունենա։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն սպաները, ովքեր բնակարան կստանան Երևանում, բայց ծառայությունը կլինի, օրինակ, Սյունիքում՝ կարող են բնակարանները վարձակալության տալ և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։

«Բայց այս առումով կարևոր եմ համարում կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ ռազմական կրթությունը ևս ներառենք, և մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որը մենք արդեն համոզված ենք, որ պետք է տեղակայվի ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը մտել է իրականացման փուլ»,- ասաց վարչապետը և հայտնեց, որ առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print