Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ազատ է արձակվել

Հայտնում է գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը Վերաքննիչ դատարանի մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը, հայտնում է գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,- նշել է Աբրահամյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print