Այժմ նա պետք է իր ստորագրությունը դնի այդ պարբերության տակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների, Մոսկվայի և Վաշինգտոնի մոդերացիայի և Բրյուսելի ֆորմատի, Մինսկի խմբի ու Մադրիդյան սկզբունքների մասին, հայտարարությամբ է հանդես եկել․
«Պատերազմից հետո բանակցությունները առաջ էր մղում Ռուսաստանը, քանի որ ստորագրել էր նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը, խաղաղապահներ էր տեղակայել, մեր հարևանն է, մոտ է նաև Հայաստանին։ Դա բնական էր։ Բայց երբ Ռուսաստանը սկսեց ավելի զբաղվել այլ խնդիրներով, մրցակիցները սկսեցին լցնել վակուումը։ Այդ մրցակցության վերջը չեմ կարող ասել ինչ կլինի։ Բայց ինձ համար պարզ է, որ Ադրբեջանը չի լինելու այդ մրցակցության տարածք։ Մինչդեռ Հայաստանը դանդաղորեն վերածվում է այդ մրցակցության տարածքի, ինչը լուրջ խնդիր կառաջացնի։
Հայ-ադրբեջանական բանակցությունները ընթանում են երկկողմանի ֆորմատով։ Միջնորդները միայն հրավիրում են, Վաշինգտոնը՝ մի փոքր ավելի հաճախ։ Անշուշտ, բանակցությունների տեղը իր դերը խաղում է, բայց ցանկացած միջնորդական առաքելություն ողջունելի է։ Այժմ բանակցությունների սեղանին առկա հիմնական խնդիրը այն է, որ Հայաստանը գրավոր հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Բանավոր նրանք հայտարարել են, երբ Հայաստանի վարչապետն ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես կուզեի, որ նա դա ասած լիներ 2019թ., բայց նա լրիվ հակառակն էր ասում։ Այժմ նա պետք է իր ստորագրությունը դնի այդ պարբերության տակ։ Նրանք ասում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ասում են, որ խաղաղության պայմանագրում պետք է ներառվի Ղարաբաղի հայության մասին դրույթը։ Դա անհնար է», – նշել է Ալիևը։
–