Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին թե երեխաները, և թե միջոցառմանը ներդրում ունեցած արվեստագետները։
ՀՀ Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում ամփոփվեց մայիսի 30-ին մեկնարկած «Ամառային դպրոց 2023» ամենամյա դարձած միջոցառումների շարքը, հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։
Միջոցառման շրջանակներում Սիսիան քաղաքի ՆՈՒՀ-երի ավագ խմբի սաները պատկերասրահ այցելելուց հետո ներկայացրել են իրենց ստեղծագործություններն: Լավագույն նկարների հեղինակները պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվոգերով, իսկ պատկերասրահի կողմից նվերներ ստացան բոլորը:
Սիսիանի համայնքապետարանն էլ իր հերթին պատվոգրերով պարգևատրեց միջոցառմանը ներդրում ունեցած մի շարք արվեստագետներին։