Թալինում այսօր տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված թալինցի զինծառայող, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանի անունով փողոցի բացման արարողությունը։ Հենց այս փողոցում էր ապրել, դպրոց հաճախել հերոսը։ Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից։
Փողոցի բացման արարողությանը ներկա էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Մկրտիչի հարազատները, համայնքի բնակիչներ։
Մկրտիչի մասին հնչեցին գովեստի խոսքեր, նրա կինն ու դուստրերը կտրեցին փողոցի բացման կարմիր թելը, որից հետո համայնքի բնակիչները և հյուրերը հպարտությամբ քայլեցին Մկրտիչ Հարությունյանի անվան փողոցով։