ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հաղորդագրության համաձայն՝ Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Արթուր Թովմասյանի միջև, այսօր հաղորդում է Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի լրատվականը:

Հաղորդագրության համաձայն՝ Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Թովմասյանը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։

Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print