ԱՀ պետնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է հուլիսի 23-ին Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը։

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել Արցախօ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են:

Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարարը՝ տեղադրելով Ադրբեջանի վերոնշյալ սադրանքի վերաբերյալ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print