Հայաստանը կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև

Հայկական ընկերությունը Բաթումի և Նովոռոսիյսկի միջև կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Հայաստանից Ռուսաստան ապրանքների առաքման ողջ մուլտիմոդալ գործընթացում ծովային փոխադրումները սուբսիդավորվում են երկրի ղեկավարության կողմից։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է C&M International տրանսպորտային ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը։

C&M International տրանսպորտային ընկերությունը հաջողությամբ իրականացրել է փորձնական բեռնափոխադրումներ Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի վրացական Բաթում դեռևս այս տարվա ապրիլին։ Այդ ժամանակից ի վեր այս երթուղին կանոնավոր են դարձել։

«Մենք կանոնավոր ռեյսեր ենք իրականացնում շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ։ Բեռնափոխադրումների տեսականին ընդլայնվում է, շատերն արդեն հասկանում են այս երթուղու առավելությունները, ամեն ինչ կայուն է աշխատում։ Օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար բազմաթիվ հայտեր կան»,- ասել է Իլոյանը։

Նրա խոսքով՝ երթուղին ևս մեկ ճանապարհ է, որը թույլ է տալիս բեռնաթափել Վերին Լարսի անցակետը, ինչպես նաև հնարավորություն է տալիս փոխադրողներին ընտրել այլընտրանքային երթուղի։

Նա նշել է, որ երթուղին եկամտաբեր է, այժմ փոխադրողներն իրենց բեռները տեղափոխելու լրացուցիչ միջոց ունեն։

Իլոյանը պարզաբանել է, որ նավի վարձակալությունը փոխադրողների համար անվճար է, քանի որ ծովային երթուղին սուբսիդավորվում է պետության կողմից։ Բեռնատերերը վճարում են միայն Հայաստանից Բաթում և Նովոռոսիյսկից Ռուսաստանի այլ քաղաքներ վերգետնյա փոխադրումների համար։

«Ցամաքային փոխադրումների արժեքը կախված է բեռի քաշից և տեսակից։ Չկա միասնական ցուցանիշ, յուրաքանչյուր բեռ անհատական ​​է»,- նշել է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print