Փաշինյանը ֆրանսիական “Le Monde” թերթին տված հարցազրույցին խոսել էր հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից, Լաչինի միջանցքի շրջափակումից և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսիական “Le Monde” թերթին տված հարցազրույցին, որտեղ վերջինս խոսել էր հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից, Լաչինի միջանցքի շրջափակումից և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից։
Հարցազրույցում Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «Ներկայումս խաղաղության հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, հատկապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է»։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ մասնավորապես նշելով. «Հայաստանի պաշտոնյաների կողմից հայերի վերաինտեգրմանը միջամտելու փորձերի դադարեցումը և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը տարածաշրջանում խաղաղության ապահովման ամենաանհրաժեշտ պայմաններն են», – ասված է հաղորդագրության մեջ։