Ռուսաստանում բանակ կզորակոչվեն 18-ից 30 տարեկանները

Զորակոչի տարիքի վերին շեմն անմիջապես 27-ից կբարձրացվի 30 տարեկանի, իսկ ստորին սահմանը կմնա նույն մակարդակում՝ 18 տարեկան։

Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել զինվորական տարիքի փոփոխման մասին օրենքի նախագծին։

Փոփոխությունները նախատեսում են, որ 2024 թվականի հունվարի 1-ից 18-ից 30 տարեկան քաղաքացիները կզորակոչվեն զինվորական ծառայության։ Օրենքի նախագծով՝ զորակոչային տարիքի աստիճանական բարձրացում չի նախատեսվում։ Այսինքն՝ զորակոչի տարիքի վերին շեմն անմիջապես 27-ից կբարձրացվի 30 տարեկանի, իսկ ստորին սահմանը կմնա նույն մակարդակում՝ 18 տարեկան։

Դումայի տվյալների բազայում հրապարաված տեղեկոթյան մեջ ասվում է, որ հանձնաժողովը նաև առաջարկել է ամբողջ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունել հուլիսի 25-ին։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հունիսի 14-ին։ Այդ տարբերակում նախատեսում էր զինվորական տարիքի ստորին սահմանի աստիճանական բարձրացում 18-ից մինչև 21 տարեկան 2024-2026 թվականների ընթացքում։ Հուլիսի 21-ին օրինագծի հեղինակներից, Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարեց, որ իրենք որոշել են չբարձրացնել զորակոչային տարիքի ստորին շեմը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print