Այսօր ես կցանկանայի ձեզ հրավիրել մտքեր փոխանակելու այն մասին, թե այժմ որ փուլում է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը։
Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները, որոնց նախորդել է Լավրովի աջանձնազրույցները Միրզոյանի և Բայրամովի հետ։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպման մեկնարկին նշել է․
«Այժմ մենք երեքով կշարունակենք մեր ջանքերը՝ լուծելու այն խնդիրները, որոնք բխում են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների, Հայաստանի վարչապետի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություններից և (ավելի լայն իմաստով) Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման խնդիրներից։
Մենք ջանում ենք, որ բոլոր եռակողմ համաձայնագրերն ամբողջությամբ հարգվեն և կիրառվեն: Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ. Կողմերի համաձայնությամբ (որը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է) մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, քաղաքագետների և խորհրդարանականների միջոցով մարդկանց շփումների զարգացմանը։
Այսօր ես կցանկանայի ձեզ հրավիրել մտքեր փոխանակելու այն մասին, թե այժմ որ փուլում է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համակարգման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժը և լավ հարաբերություններն այստեղ ներկա մեր ընկերների հետ։
Հուսով ենք, որ այս բոլոր հարցերը կքննարկենք պրագմատիկ, կառուցողական մթնոլորտում»,- ասել է Լավրովը։
–