Բացի այդ, տվյալ համատեքստում ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը։
ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մենք ողջունում ենք ԿԽՄԿ-ի հնչեցրած ահազանգն Արցախում արագորեն սրվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային կոնվենցիաներով, և դադարեցնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին Ակնայով (Աղդամով) մարդասիրական օգնության տրամադրման ադրբեջանական անհիմն առաջարկները լեգիտիմացնելու փորձերը։
Բացի այդ, տվյալ համատեքստում ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը»,- գրել է նա։
–