Freedom House-ը կոչով դիմում է Բաքվին

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։

Թվիթերում կազմակերպությունը նաև կոչ է արել Բաքվին անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

«Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ին, անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը»,- այս մասին ասվում է կազմակերպության «Թվիթերի» էջում արված գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print