Բիզնեսի ծրագիր՝ Վայոց Ձորի եւ Սյունիքի երիտասարդների համար

Այլ մանրամասների և հարցերի համար կարող եք դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, ապասարկման և գովազդի բաժին:

ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագիրը ««Բի Էս Սի» ընկերության (BSC) հետ համատեղ իրականացնում է բիզնեսի զարգացման ծրագիր՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար։

Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցների փոքր բիզնեսների զարգացմանն ու ընդլայնմանը՝ բիզնես գործընթացների օպտիմիզացիայի, թվային փոխակերպման, մարկետինգային և բիզնես կառավարման բարելավման միջոցով։

Ծրագիրը պարունակում է՝

Առկա (օֆֆլայն) ձևաչափով դասընթացներ՝ ուղղված ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը,

Բիզնես պլանի մշակման խորհրդատվություն,

Բիզնեսի զարգացման գաղափարների ներկայացում,

Մինչև 3,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհների տրամադրում

Ծրագրին կարող են դիմել այն բիզնեսները, որոնք բավարարում են ստորև նշված բոլոր պայմաններին՝

գրանցված են և գործունեություն են ծավալում Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզում,

գրանցված են և գործում են 2 և ավելի տարիներ,

ունեն գրանցված տարեկան 3 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,

կկարողանան կատարել սեփական ներդրում՝ դրամաշնորհային գումարի 10%-ի չափով,

բիզնեսի սեփականատերը հանդիսանում է 20-35 տարեկան ձեռնարկատեր,

կարող են մասնակցել ընկերություններ բոլոր ոլորտներից, բացի մանրամեծածախ առևտրից:

ունեն պատրաստակամություն մասնակցել բիզնես դասընթացների առկա (օֆֆլայն ձևաչափով)

ունեն պատրաստակամություն մշակել բիզնես պլաններ՝ տրամադրված ձևանմուշի հիման վրա

պատրաստ են դրամաշնորհ ստանալու պարագայում ստանձնել հավելյալ աշխատատեղերի ստեղծման պարտավորություն

նախապատվությունը կտրվի սոցիալական, կանաչ/էկո ձեռներեցությանը, կին ձեռներեցներին։

Դիմելու հայտ՝ https://forms.gle/HeM3XhWmpaNdHsWR7

Այլ մանրամասների և հարցերի համար կարող եք դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, ապասարկման և գովազդի բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print