Բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները հավելավճար կստանան

Համապատասխան կարգն արդեն շրջանառվել է, շուտով կհաստատվի, և սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի։

Սեպտեմբերից կգործի հավելավճարի նոր համակարգը բոլոր այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա։ Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն։

Նրա խոսքով՝ համապատասխան կարգն արդեն շրջանառվել է, շուտով կհաստատվի, և սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի։

Անդրեասյանը հիշեցրեց, որ փոքր գյուղական դպրոցներում գործում էր մեկ այլ հավելավճարի ծրագիր։ Նախարարի խոսքով՝ գյուղական համայնքի ֆիզիկայի ուսուցիչը երկու ծրագրից էլ օգտվելու հնարավորություն կունենա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print