Արգելվել է Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի և ելակի որոշակի քանակի ներմուծումը

Ընդհանուր առմամբ, «Ռոսսելխոզնաձոր»-ն արգելել է 47,2 տոննա քաշով լոլիկի 3 խմբաքանակի և 14 տոննա քաշով ելակի 1 խմբաքանակի ներկրում:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնաձոր») արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, «Ռոսսելխոզնաձոր»-ն արգելել է 47,2 տոննա քաշով լոլիկի 3 խմբաքանակի և 14 տոննա քաշով ելակի 1 խմբաքանակի ներկրում:

«Ապրանքն ուղարկվում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա վաճառքի, սակայն ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրողի երկիր»,- նշում է «Ռոսսելխոզնաձոր»-ը։

Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում չհավաստագրված ուղղումներ կատարելու փաստեր, ինչպես նաև անհամապատասխանություններ մակնշման տեղեկատվության և բուսասանիտարական սերտիֆիկատների միջև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print