Ավարտվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման հատվածի հիմնանորոգումը

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ53+150-կմ65+350 հատվածի հիմնանորոգումը։ 12.2կմ երկարությամբ ճանապարհը, որ սկսվում  է Արարատի տրանսպորտային հանգույցից և հասնում մինչև Երասխի խաչմերուկ, հիմնանորոգել է «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ն։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այսօր այցելել են նշված ճանապարհահատված և ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Արմստրոյ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Մամիկոնյանը կատարված աշխատանքների որակը բարձր է գնահատում։

Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում քանդվել է ծածկը, կառուցվել է նոր հիմք, տեղադրվել է եռաշերտ նոր ասֆալտբետոնե ծածկ։ Բնակավայրերի տարածքներով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, բնակավայրերում ճանապարհի երթևեկելի մասում տեղակայվել են նաև բազմաթիվ աղմկոտ գոտիներ, որոնք վիբրացիա առաջացնելու հետևանքով ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, գծանշումը կատարվել է թերմոպլաստ նյութով։ Նորոգվել են նաև ճանապարհին առկա ուղեանցն ու փոքր կամուրջները։ 

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print