Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է միջազգային հարթակներում ստանձնած խոստումներից ու պարտավորություններից «խուսափելու» համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ հուլիսի 27-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցին՝ հայտարարելով, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը տարածքային պահանջներ ներկայացնելուց բացի, Միրզոյանը անհիմն շահարկումներէ արել, որոնք կոպտորեն խեղաթյուրում են բանակցային գործընթացը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատմական փաստերը:

«Հայաստանի կողմից իրականացվող հակաադրբեջանական արշավը , տարբեր միջազգային հարթակներում ստանձնած խոստումներից ու պարտավորություններից խուսափելը, ներառյալ խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունները  և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը ապացուցում է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում:

Հատկապես կարևոր է միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականը Հայաստանի արտգործնախարարի ագրեսիվ հռետորաբանությանը. նա հայազգի բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին աջակցելու փոխարեն ներկայացրել է իր սադրիչ և անտրամաբանական ցանկությունների ցանկը այս ուղղությամբ։

Այն, որ Հայաստանը, մինչ օրս չկատարելով որևէ պայմանավորվածություն և պարտավորություն, Ադրբեջանին մեղադրել է մտացածին պայմանավորվածությունները հերքելու համար, քայլ է, որի նպատակն է թաքցնել Հայաստանի սեփական հնարավոր սադրանքները։ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային հանրության կողմից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ Միրզոյանն ասել էր, որ ՀՀ-ն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print