Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հոսանքազրկման պատճառը էլեկտրականության մատակարարման համակարգի խափանումն է։

Լոռու մարզում գտնվող Պուշկինի թունելը հուլիսի 31-ի ժամը 09։30-ի դրությամբ հոսանքազրկվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Նշվում է, որ հոսանքազրկման պատճառը էլեկտրականության մատակարարման համակարգի խափանումն է։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,– ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print