Հրետակոծությունների հետեւանքով ոչնչացվել է 180 հազար տոննա հացահատիկ

Ռուսաստանը կարող է վերսկսել հացահատիկի գործարքը, եթե կատարվեն Մոսկվայի հանդեպ ստանձնած պարտավորությունները:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին 9 օրվա ընթացքում ռուսական զինուժի հրետակոծությունների հետևանքով ոչնչացվել է 180 հազար տոննա հացահատիկ, տեղեկացնում է Strana.ua-ն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Խորվաթիայի իր գործընկեր Գորդոն Գիրլիչ-Ռադմանի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Կիևն ու Զագրեբը պայմանավորվածություն են ձեռք բերել խորվաթական նավահանգիստները հացահատիկի տարանցման համար օգտագործելու հարցում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերսկսել հացահատիկի գործարքը, եթե կատարվեն Մոսկվայի հանդեպ ստանձնած պարտավորությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print