ԶՊՄԿ գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Պոլիտեխնիկում

Պատվիրակության կազմում էին Տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հյուրընկալվել է Պոլիտեխնիկական համալսարանում։ ԶՊՄԿ տնօրենը հանդիպել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ։

«Պատվիրակության կազմում էին Տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Քննարկվել են ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:

ԶՊՄԿ եւ Պոլիտեխնիկի ղեկավարները ձեռք ենք բերել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:

ԶՊՄԿ գործադիր տնօերնն, իր հերթին արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնեց իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ համագործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլին պարգևատրվել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print