«Պատրոն Դավո»-ն կրկին կկալանավորվի

Վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը և կրկին կալանքի տակ վերցրել Գալստյանին»,- հավելեց պաշտպանը։

Նախորդ ամիս 40 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կրկին կկալանավորվի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

«Վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը և կրկին կալանքի տակ վերցրել Գալստյանին»,- հավելեց պաշտպանը։

Դավիթ Գալստյանն այս պահին մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով, որը ստացել է «Անպիտան հրթիռների գործ» անունը և վերաբերում է զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու ենթադրյալ դեպքերին։

Այս գործի շրջանակներում Գալստյանը եղել է կալանքի տակ, ապա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։

ԱԱԾ-ում քննվում է Գալստյանի վերաբերյալ, ՊՆ-ից ենթադրյալ չարաշահումներին առնչվող ևս մեկ գործ, որի շրջանակում Գալստյանը կալանավորվել, ապա՝ կրկին գրավով ազատ է արձակվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print