Չորս մարդ հոսպիտալացվել է գազերից թունավորվելու պատճառով։
Թուրքիայի Բուրսա նահանգում տասը գործարան է հրդեհվել: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհաշիջման ներգրավվել է ավիացիան և ավելի քան 100 հրշեջ հաշվարկ, 200 աշխատակից:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Ինեգել քաղաքի արդյունաբերական գոտու տեքստիլ գործարանում, այնուհետև կրակը տարածվել է հարակից գործարանների շենքի վրա։
Չորս մարդ հոսպիտալացվել է գազերից թունավորվելու պատճառով։
Այսօր առավոտյան Բուրսայի քաղաքապետը հայտնել է, որ արդյունաբերական գոտում կրակի առաջխաղացումը հաջողվել է կանգնեցնել, կրակը հսկողության տակ է:
Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել։