Հայտնի է` որ կենդանատեսակների որսն է թույլատրվում

Վայրի խոզի որսը թույլատրվում է իրականացնել Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագիծը

Հրամանի հիմքը «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն, ըստ որի սահմանվում են որսի համար նախատեսված կենդանիների տեսակները, ժամանակահատվածները, վայրերը, որսի օրերը։

Ըստ առաջարկվող նախագծի 2023-2024 թվականների որսաշրջանի ընթացքում հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս, իսկ հրամանի հավելվածի համաձայն Հայաստանում կարելի է որսալ լոր, քարակաքավ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի, կռնչան բադ, սուլող մրտիմն, սև փարփար, եղեգնահավ, մորակտցար, նապաստակ, փորսուղ, քարակզաքիս, վայրի խոզ, աղվես․ նշված քանակով, նշված ժամանակահատվածում։

Նախագծով սահմանված է, որ պետք է որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

Վայրի խոզի որսը թույլատրվում է իրականացնել Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Հրամանի նախագծի համար հանրային քննարկման ժամանակահատված է սահմանվել 2023թ․ օգոստոսի 1-16-ը։

Նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print