Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվել է

Հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։

Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print