Զախարովայի խոսքով՝ մարդասիրական շարասյուն ուղարկելը չի համաձայնեցվել Ադրբեջանի իշխանությունների հետ։
ՌԴ խաղաղապահները Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ տեղափոխելու հարցում միացել են լուծումների որոնմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չնայած նրան, որ մարդասիրական շարասյուն ուղարկելը չի համաձայնեցվել Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն միացել է լուծումների որոնմանը և մշտական կապի մեջ է երկու կողմերի հետ»,- ասաց Զախարովան։
Ըստ նրա` այս ֆոնին ՌԴ խաղաղապահներին ուղղված ցանկացած մեղադրանք անարդյունավետ է և չի արտացոլում նրանց իրական ներդրումը երկրում իրավիճակի կայունացման ջանքերում։
«Այդ պատճառով կապեր են հաստատվել, և կարծում եմ` դրանք արդյունք կտան»,- նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։