Հայաստանը պետք է աջակցի Աղդամ-Խանքենդի այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը․ Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե Լաչինի անցակետը փակ չէ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարություններին։պնդել են, թե Լաչինի անցակետը փակ չէ։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ՝ Հայաստանի վարչապետն իր ելույթով փորձում է միջազգային հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի, տարածքային ամբողջականության և դելիմիտացիայի հետ կապված հարցերում։ Պաշտոնական Բաքվից պնդել են, թե Լաչինի անցակետը փակ չէ։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․ «Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, եթե աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է զերծ մնա նման սադրիչ քայլերից, աջակցի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ․- խմբ.) ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը հայ բնակիչներին ներգրավելու համար: Հայկական կողմը ևս չպետք է խոչընդոտի հայ բնակիչների վերաինտեգրմանն ուղղված՝ Ադրբեջանի ջանքերին», — ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print