ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչեւ օգոստոսի 10-ը ժամանակ է տրամադրել

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի  գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին։

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել  Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տրամադրել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի  գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս է եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print