Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու Բաքվի վճռականությունը։
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետական քարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու Բաքվի վճռականությունը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արդյունքների հասնել։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։
Անդրադարձել է կատարվել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին։
—