Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջականորեն «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար։
Ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր երկրների առաջնորդների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջականորեն «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքականության սերտ համակարգում է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում