Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատի բնակչի ուղղությամբ

Հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print