Ոսկու արժութային պաշարներով առաջատար երկրները

Ռուսաստանը զիջել է դիրքը` զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։

Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են 11,6 մլրդ դոլարով ՝ հասնելով 584,2 մլրդ-ի։ Արդյունքում խոշորագույն միջազգային ակտիվներով տնտեսությունների շարքում Ռուսաստանը չորրորդ տեղը զիջել է Հնդկաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վերլուծելով Ազգային կենտրոնական բանկերի մայիս ամսվա տվյալները։

Չինաստանը պահպանել է առաջատարի դիրքը. այս տարվա մայիսի վերջին նրա ակտիվները կազմել են 3,371 տրիլիոն դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիան ՝ 1,254 տրիլիոն դոլար պահուստով։ Առաջատար եռյակը եզրափակում է Շվեյցարիան ՝ 886 մլրդ դոլար ակտիվներով։

Լավագույն տասնյակում են նաև Սաուդյան Արաբիան (442,2 միլիարդ դոլար), Հոնկոնգը (421 միլիարդ դոլար), Հարավային Կորեան (420,98 միլիարդ դոլար) և Բրազիլիան (343,5 միլիարդ դոլար): Խոշորագույն միջազգային պահուստների կրողների տասնյակը մայիսին եզրափակել է Սինգապուրը (325,7 մլրդ դոլար)՝ Գերմանիային մղելով 11-րդ հորիզոնական:

ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել 12-րդ տեղը, նրան հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան և Թաիլանդը: Ուժեղացրել է իր դիրքերը Մեքսիկան՝ բարձրանալով 16-րդ հորիզոնական և Մեծ Բրիտանիան «հրելով» 17-րդ հորիզոնական։ Առաջատարների քսանյակը եզրափակում են Իսրայելը, Լեհաստանը և Ինդոնեզիան։

Միջազգային պահուստների վարկանիշային թոփ-50-ում են նաև G20-ի երկրներից Կանադան (22-րդ տեղ), Թուրքիան (26-րդ տեղ), ՀԱՀ-ը (32-րդ տեղ), Ավստրալիան (34-րդ տեղ) և Արգենտինան (49-րդ տեղ):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print